Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են բացատրություններ պահանջել այն երկրներից,որոնց պատգամավորները ԵԽԽՎ-ում չեն աջակցել Ուոլթերի ադրբեջանամետ զեկույցին...Հիմա էլ ազերիները լեհերից են վիրավորված,քանի որ լեհ պատգամավորների մեծ մասը՝ 9 հոգի "ձեռնպահ" էր մնացել Ուոլթերի բանաձևի քվեարկության ժամանակ,մեկական պատգամավոր էլ "կողմ" և "դեմ" էր քվեարկել...Ազերիական ԶԼՄ-ներից մեկն այս արդյունքը մեկնաբանելու համար դիմել է Լեհաստանի Սեյմի պատգամավոր,հայտնի քաղաքագետ Մաթեուշ Պիսկորսկուն, որը բավական ուսանելի պատասխան է տվել ազերի լրագրողին..."Մեր պատգամավորները օբյեկտիվ տեղեկատվություն չունեն այդ կոնֆլիկտի վերաբերյալ...Խնդիրն այն է,որ ադրբեջանական կողմը շատ կտրուկ է արձագանքում այն օտարերկրացիներին,որոնք Հայաստանով այցելում են Լեռնային Ղարաբաղ...Ինքս եմ Հայաստանով մեկնել Արցախ և հիմա գտնվում եմ Ադրբեջանի ԱԳՆ-ի "սև ցուցակում"... Մեծ ուրախությամբ կլսեի ադրբեջանցիների կարծիքը,սակայն զրկված եմ այդ հնարավորությունից...Դուք պետք է գործեք հայերի պես...Հրավիրեք լրագրողների,քաղաքական գործիչների,վերլուծաբանների,հասցնեք նրանց ձեր կարծիքը,այլ ոչ թե "սև ցուցակներ" մտցնեք"...Պաշտոնական Բաքվին ոչ հարիր այս պատասխանից հետո,ազերի լրագրողը փորձում է փոխել զրույցի ուղին և մի լավ բան լսել լեհ քաղաքագետից թուրքերի հասցեին,սակայն էլ ավելի վատ վիճակի մեջ է ընկնում...Լսելով կամ գիտենալով,որ լեհերը չեն սիրում ռուսներին ու ակնկալելով "լավ" պատասխան լսել,ազերի լրագրողը հարցնում է."Ի՞սկ ում կողմն է լեհ հասարակության համակրանքը՝ռուսների,թե թուրքերի"...Խեղճ ազեր-կոյունլուն ինչ իմանար,որ այսպիսի պատասխան պետք է լսի "ռուսատյաց" լեհ պանից..." Ի հարկե ռուսների...Լեհ հասարակության համար Մերձավոր Արևելքում Թուրքիան ասոցացվում է քաոսի հետ...Մենք հաճախ լսում ենք,որ Էրդողանը սերտ կապեր ունի "Իսլամական Պետության" հետ...Դա վանում է լեհերին Թուրքիայից...Ի տարբերություն հասարակության,մեր կառավարության համակրանքը Թուրքիայի կողմն է...Այս պարագայում կարևոր դեր են խաղում պատմական հակասությունները Ռուսաստանի հետ և որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է...",-ասել է Պիսկորսկին...

Մի քանի օր առաջ բավական կոպիտ թուրքերին իրենց տեղն էր դրել ՌԴ Պետդումայի պատգամավոր,"Արդար Ռուսաստան" խմբակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը...Իսկ հիմա էլ լեհ պան Պիսկորսկին է տիպիկ բնութագրում թուրքերին՝որտեղ թուրք կա,այնտեղ ահաբեկչությունն ու քաոսն է տիրում...

Գագիկ Համբարյան