Համացանցում է հայտնվել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահապատժից նոր կադրեր: BBC-ի կողմից հրապարակված Քադաֆիի արյունալի մահապատիժը ցուցադրող նոր տեսանյութում Լիբիայի առաջնորդն ամբողջ ուժով բղավում է «ամոթ»:

Նա ծեծված է, արնահոսում է և նույնիսկ դժվարությամբ է բարձրացնում ձեռքը: Գրեթե անշարժ դեմքով նա նայում է իր դահիճներին՝ սպասելով սարսափելի հանգուցալուծմանը:

Առաջին վիրավորումները Քադաֆին ստացել է բռնվելու պահին. երկու ոտքերին և գլխին: Նրան տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակվել են Սիրտայում, ինչից հետո նա հայտնվում է ապստամբների ձեռքում, ովքեր խելագարի պես ծեծի են ենթարկում նրան, դանակահարում, իսկ այնուհետև սպանում: Տեսանյությում տեղ են գտել Լիբիայի առաջնորդի կյանքի վերջին վայրկյանները:

Նա փորձում է բարձրացնել ձեռքը և դիմում է դահիճներին, սակայն նրան ոչ ոք չի լսում: 

«Ամո՛թ»,- կրկին և կրկին բղավում է նա: 

Ապստամբները արդեն տոնում են «հաղթանակը»: