Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Վաշինգտոնի կարծիքով Սիրիայում քաղաքական իրավիճակի կարգավորման և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հիմնական խոչընդոտը քրդերի խնդրի նկատմամբ Թուրքիայի ընդունած դիրքորոշումն է: 

Հոդվածում ասվում է՝ ամերիկացի պաշտոնյաների խոսքով, Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում քուրդ զինյալների նկատմամբ, խաթարում են այս էքստրեմալ խմբավորման դեմ մղվող պայքարի ավելի արդյունավետ լինեկու ջանքերը: Ընդ որում, քրդերը հանդիսանում են ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցները: 

Նշենք, որ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ ակտիվորեն համագործակցում է քրդերի հետ, այն դեպքում, որ Թուրքիան նրանց դասում է ահաբեկիչների թվին: Անկարայի ներկայացուցիչները արդեն բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները զինամթերք են փոխանցում  PKK-ին, որը վերջիններս կիրառում են Թուրքիայի տարածքում: 

ԱՄՆ-ում այս պնդումը համարում են անհիմն: