Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեխան աշխատեցնում է մեքենայում գտնվող պայթուցիկը: Մեքենայի սրահում գտնվել են մարդիկ:

Ինչպես տեղեկանում ենք The Times-ից, ահաբեկիչները մեքենայի մեջ նստեցրել են 3 մարդու, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ: Այնուհետև նրանք տղայի ձեռքն են հանձնել պայթուցիկն աշխատեցնող սարքը: Երեխան սեղմել է կոճակը, ինչից հետո մեքենան օդ է բարձրացել:

Երեխան, ում ԻՊ-ում անվանում են Ջիհադի Ջունիոր, հայտնվել է ահաբեկիչների քարոզային տեսանյութերում ոչ մեկ անգամ: Հայտնի է, որ ԻՊ-ում նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը: 

Նրա մայրը Մեծ Բրիտանիայից է: Որդու ծնվելուց անմիջապես հետո ընդունել է իսլամ և փախել Իսլամական պետություն: Ավելի ուշ սոց. ցանցերից մեկով հայտարարել էր, որ ցանկանում է դառնալ առաջին կին ահաբեկիչը, ով կգլխատի պատանդի: