ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով նաև տարածաշրջան կատարելիք հնարավոր այցին ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը:
- ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մոտ օրերս ծրագրե՞լ եք այցելել տարածաշրջան:
- Համանախագահները մոտ օրերս տարածաշրջան այցելելու պլաններ չունեն, սակայն հուսով ենք, որ մոտ ապագայում կլինի այդպիսի այց: Մեր նպատակն այն է, որ քննարկենք կարգավորման շուրջ բանակցություններն առաջ տանելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկներ ենք ներկայացնելու բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ:
- ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովից առաջ, որտեղ պետք է քննարկվեին երկու հակահայկական բանաձևեր, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն ընթացող բանակցային գործընթացը: Ադրբեջանը խստորեն դատապարտեց ՄԽ այդ հայտարարությունն ու անգամ մեղադրեց համանախագահներին կրոնական խտրականության մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պահելաձևը:
- Մենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում և պաշտպանում ենք իրենց ցանկությամբ հարցեր առաջ քաշելու Հայաստանի ու Ադրբեջանի իրավունքը: Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որ ընդունել են կողմերը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան բանակցային կարգավորման շուրջ Մինսկի խմբի հետ սերտորեն աշխատելու իրենց հանձնառությանը:
- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի արտահայտած այդ բացահայտ դժգոհությունը Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն ուղղված հերթական քայլն էր:
- Կողմերի խնդրանքով է, որ համանախագահները հանդես են գալիս որպես միջնորդ: Մենք կշարունակենք մեր միջնորդական ջանքերը տևական կարգավորում գտնելու ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը հավատացած են, որ մեր ջանքերն օգտակար են: Իսկ լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն:
- Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մշտապես հորդորել են Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել բանակցային գործընթացը: Այս համատեքստում պլանավորո՞ւմ եք երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:
- Կարգավորման բանալին նախագահների ձեռքին է: Մենք ուզում ենք նպաստել առավել ինտենսիվ երկխոսության և առավել համակարգված բանակցությունների կայացմանը, որպեսզի խաղաղության ուղղությամբ նրանք կարողանան առաջընթաց արձանագրել:
Այս թեմայով
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների իրավունքների խախտումները կասեցնելու համար. հայտարարություն
Բրիտանիան միլիարդ դոլարներ կներդնի միջուկային զսպման ուժերի ամրապնդման համար
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին
Ռուսաստանի ՊՆ. Ռուսաստանի 4 շրջաններում 12 անօդաչու թռչող սարք է խոցվել
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար զինամթերք գնելուն. Bloomberg
Ռուս զինվորականները խոստովանել են, որ ուկրաինական էներգետիկ օբյեկտները եղել են զանգվածային հարվածի թիրախ
Եթե այս ժամանակը չօգտագործենք, էլի կորուստներ ենք ունենալու. Կարեն Հովհաննիսյան
Կիեւին հասցված հարվածի հետեւանքով տուժել է 10 մարդ. Կլիչկո
Ռուսական 102-րդ ռազմաբազայում զինծառայողին կրակել է ծառայակիցը. ինչ է կատարվել զենքի ընդունման պահին
Թուրքական ընկերությունները կկառուցեն Եվրոպայում ՆԱՏՕ ամենամեծ ռազմակայանը
Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ թալիբները գնդակոծել են Պակիստանի ռազմակայանները՝ ի պատասխան հարձակման
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն այցելել է Վրաստան
Իսրայելը կառաջարկի դադարեցնել կրակը Գազայում՝ 40 պատանդների ազատման դիմաց. Reuters
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Բլինքենի Սեուլ կատարած այցի ֆոնին
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը վարժական հավաքներ կացկացվեն. Կներգրավվի 435 քաղաքացի
Սուրեն Պապիկյանը որեւէ հարցի չպատասխանեց
Պուտին. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե պետության գոյությանը վտանգ սպառնա
Հայաստանի ՊՆ-ն մրցույթ է հայտարարել
Իսրայելն ու Համասը չեն մոտեցել զինադադարի համաձայնագրի կնքմանը. Քաթարի ԱԳՆ
ՆԱՏՕ-ում արձագանքել են Մակրոնի հայտարարությանը
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերից պաշտպանության նոր համալիր է ստեղծվել
Ֆրանսիան դաշինք է ստեղծում Ուկրաինա զորքեր ուղարկելու համար
Պենտագոնը հերքել է օդից նետված օգնության պատճառով պաղեստինցիների զոհվելու մասին լուրերը
Կարմիր ծովում ողջ կյանքը վտանգի տակ է. հութիները 21 հազար ամոնիումի սուլֆատով նավ են խորտակել
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Բրիտանիան միլիարդ դոլարներ կներդնի միջուկային զսպման ուժերի ամրապնդման համար
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար զինամթերք գնելուն. Bloomberg
Կիեւին հասցված հարվածի հետեւանքով տուժել է 10 մարդ. Կլիչկո
«Մեզ մսաղացի համար էին տարել»․ պատերազմի մասնակիցը պատմում է, թե ինչպես հանձնվեց Ջրականը
Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան. 3 օր անց գրավվեց Շուշին
«Ինձ մեղադրում եք մի բանում, որից գաղափար չունեք». Արծրուն Հովհաննիսյան
«Բագրատյանը լավ կլինի հիշի իր վարչապետության ժամանակները, երբ 1 ձվով ուզում էր մարդկանց պահել». Արտա...
«Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի». Արտակ Դավթյան
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ադրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններին
Իրանը ներկայացրել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր
Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում
2024-ին ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում, Տաջիկստանում և Ղազախստանում
Կարծում եմ՝ կընդունվեն բոլոր միջոցները Կովկասյան հողում իրավիճակի կայունացման համար. ՀԱՊԿ ՄՇ պետ
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Բրիտանիան միլիարդ դոլարներ կներդնի միջուկային զսպման ուժերի ամրապնդման համար
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար զինամթերք գնելուն. Bloomberg
Կիեւին հասցված հարվածի հետեւանքով տուժել է 10 մարդ. Կլիչկո