Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների պատրաստվում են խոշոր ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում: Ընդ որում, էքստրեմալիստների հիմնական թիրախը կլինի խաղաղ բնակչությունը: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենրայթը Neue Zürcher Zeitung հանրահայտ շվեյցարական թերթի հետ զրույցում:

Եվրոպոլի տնօրենը չի հստակեցրել, թե մասնավորապես որ երկրները և շրջանները կարող են դառնալ ահաբեկիչների գործողությունների զոհ: Ներկա դրությամբ Եվրոպան բախվել է վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ ահաբեկչական վտանգի հետ: 

Նա մասնավորապես ասել է. «Բացի այդ, կա վտանգ, որ ահաբեկչությունը կիրականացնի մեկ ահաբեկիչ, ինչն ավելի է մեծացնում վտանգը»:

Նշենք, որ Եվրոպայում ԻՊ կողմից իրականացված ամենամեծ ահաբեկչությունը տեղի ունեցավ նախորդ տարի դեկտեմբերի 13-ին: