Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Ըստ նրա, սա պայմանավորված է Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով: 

Ինչպես տեղեկանում ենք gazeta.ru-ից, հղված նոտայում ընդգծվում է, որ Ադրբեջանը բազմիցս միջազգային հանրությանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ ձեռք բերված զենքերն ու զինտեխնիկան տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Հայաստանին ժամանակակից սպառազինություն մատակարարելը չի նպաստում հակամարտության կարգավորմանն ու սրում է լարվածությունը տարածաշրջանում»,- ասել է նա։

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար։