Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները նոր սարսափելի գործիք են ստեղծել կանանց տանջանքների ենթարկելու համար: Այն կանայք, ովքեր փողոցում կհայտնվեն ծայրահեղականների կարծիքով չափազանց անկեղծ հագուստով, կպատժվեն այս գործիքի օգնությամբ: 

Սուր ելուստներով մետաղական աքցանի միջոցով նրանք «կծում են մեղսագործ» կանանց մարմնի տարբեր մասերը: Ականատեսների խոսքերով, գործիքը անասելի ցավ է պատճառում կնոջը, իսկ վերքերը չեն ապաքինվում երկար ժամանակ: 

Մոսուլի բնակիչներից մեկը պատմում է. «Այս գործիքը մեզ համար իսկական մղձավանջ է դարձել: Նախորդ ամիս քույրս դաժանորեն պատժվել է՝ ձեռնոցները տանը մոռանալու համար»