Սիրիական բանակը և աշխարհազորայիններն այսօր Հանասերա քաղաքի ազատագրման գործողությունների ժամանակ ոչնչացրել են ավելի քան 160 ԻՊ ահաբեկիչ: Գրեթե 30 ահաբեկչի հաջողվել է փախչել: 

Ինչպես տեղեկանում ենք LifeNews-ից, քաղաքը գրոհի է ենթարկվել ընդամենը մի քանի օր առաջ: Հանասերան կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրա մոտակայքով անցնում է Հալեպի հետ կապող մայրուղին: