Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը 5 կանանց հրապարակային մահապատիժ է կազմակերպել: Այդ թվում բժշկուհու, ով հրաժարվել է օգնություն ցուցաբերել զինյալներից մեկին: Ինչպես տեղեկանում ենք Lifenews-ից, դահիճների թվում է եղել նաև 12-ամյա աղջնակ, ում բրիտանական ԶԼՄ-ներն անվանակոչել են Ջիհադի Ջեյն: 

Դեպքը տեղի է ունեցել Իրաքի Նինեվի քաղաքում: Ջիհադի Ջեյնն ընդգրկված է եղել դահիճների կազմում: Այս դեպքը հանդիսանում է առաջինը, որին մասնակցել է աղջիկ: 

ԻՍկ տղաների մասնակցությամբ մահապատիժներ արդեն անցկացվել են: 2016թ.-ի փետրվարին հայտնվեց հերթական շոկային տեսանյութը, որտեղ փոքրիկ տղան հաշվեհարդար է տեսնում երեք տղամարդու հետ: