Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն մորուքով, ջղայնացած, քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ, էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար...: Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ով է ինքը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ....

Աշխարհի ուժեղները տեսեք թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե` չշտապել, « ըսել , թե չըսել» ։ Ինչի՞ն սպասել` Հայաստանի հայաթափմա՞նը , թե՞` մինչև աղանդավորները առաքյալներից ավելի մեծ թիվ կկազմեն:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Իր ֆեսյբուքյան էջում գրում է Շուշան Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր կլրանար հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր Վազգեն Սարգսյանի 57-ամյակը: