Ադրբեջանական մի կայքի հոդված եմ կարդում , որտեղ իզարմանս ինձ Ալիևին գովաբանելու փոխարեն գովաբանում են Ռուսաստանի նախագահ Պուտինին: Պուտինը փրկում է Ասադին , Պուտինը փրկում է նավթի գները, Պուտինը փրկում է բոլորին, մոտավոր այսպիսի բան է գրված մեկ էջից ավել նյութի մեջ: Բանն այն է , որ Ադրբեջանը ինքն իրեն համարում է կարևոր երկիի աշխարհի երեսին, մտածում է , եթե նավթ ունի ուրեմն տարբեր երկրներ պետք է հաշվի նստեն նրա հետ: Ընդհանուր նյութի իմաստը փորձել են դա ստեղծել, ժողովրդին համոզել , որ իրենց նավթը դեռ երկար կարող է օգնել սեփական ժողովրդին: Փորձում էի հասկանալ , թե որտեղ է Ադրբեջանի դերակատարում նավթի գների բարձրացման մեջ, ճիշտն ասած այդպես էլ չհասկացա: Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Վենեսուելայի ղեկավարները հանդիպումներ են ունենում, քննարկումներ են անում, որոշումներ են կայացնում, իսկ հպարտ այդ ամենի մասին խոսում է Ադրբեջանը՝ յուր նախարարների մակարդակով՝ սեփական երկրի լրատվականների հետ: Նյութի վերջում քիչ էր մնում ավելացնեին՝ փառք Պուտինին և ամեն բան տեղը կնգներ, դե մոտավոր այդպիսի մի բան գրել էին:

Աշոտ Ասատրյան