Ադրբեջանական ԶԼՄ-ներից շատերը "մեծ պատմություն" են սարքել ռուսաստանյան РТР հեռուստաընկերության լրագրող Սերգեյ Բրիլյովի "Գորբաչովը՝այն ժամանակ և հիմա" ֆիլմից,որտեղ Ադրբեջանի նկատմամբ "թուլություն" ունեցող Բրիլյովը բացահայտում է մի գաղտնի տեղեկություն... Պարզվում է,որ 1984 թ-ին բրիտանացիները փնտրտուկի մեջ են եղել, թե ԽՍՀՄ Պոլիտբյուրոյի երկու անդամներից ում են հրավիրելու Լոնդոն՝Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ հանդիպման՝Գորբաչովին թե՞ Ալիևին...Վերջնական որոշվել է,որ հրավիրելու են Միխայիլ Գորբաչովին...Ադրբեջանական ԶԼՄ-ները հիմա այդ փաստը ներկայացնում են որպես դարակազմիկ սխալ.հիմնականում,ըստ "իլհամալիևյան" ԶԼՄ-ների,եթե "ադրբեջանցիների հայրիկը"՝Հեյդարը Գորբաչովի փոխարեն գնար Լոնդոն,ապա ԽՍՀՄ-ի բախը կբերեր...Այս թեզը առաջ տանելու համար ազերիական լրատվամիջոցները նախկին ԽՍՀՄ ղեկավարության անդամներից փորձում են հեյդարամետ կարծիքներ կորզել...Հիմանական թիրախ-թեկնածուն՝Հեյդար Ալիևին գովելու համար ընտրվել է Հայաստանի Ազգային Հերոս,ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար,ՌԴ սենատոր Նիկոլայ Ռիժկովը...Մի քանի օր է որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ նրանից հարցազրույցներ են վերցնում,որտեղ Գորբաչովի ենթակայության տակ աշխատող Ռիժկովը սազն առած դիֆերամբներ է երգում Հեյդար բաբային..."Եթե 1985 թ-ին Ալիևը դառնար ԽՍՀՄ ղեկավար,կարծում եմ,նա չէր կատարի Գորբաչովի սխալները",-իր կարծիքը "Մոսկվա-Բաքու" կայքին է հայտնել 2008 թ-ին ՀՀ Ազգային Հերոսի կոչում ստացած Նիկոլայ Ռիժկովը...

Ոչ ոք իրավունք չունի ՌԴ քաղաքացի Ն.Ռիժկովից պահանջել,որ աջուձախ չգովի Հեյդար Ալիևին...Սակայն անցյալ տարվանից Հեյդարին շատ ակտիվ գովերգող Ռիժկովի պահվածքը մի փոքր տարօրինակ է...

Հ.Գ.ՀՀ Ազգային Հերոս Ն. Ռիժկովին ադրբեջանցիները միտումնավոր են "փչացնում" մեր աչքերում...

Տեսնե՞ս Ադրբեջանի "ազգային հերոսների" մեջ կան հայերին երկրպագողներ...

Գագիկ Համբարյան