Ռուսական օդային ուժերի առաջին 2 խումբ ինքնաթիռներն արդեն լքել են Սիրիայում գտնվող Հմեյմիմ օդանավակայանը և վերադառնում են Ռուսաստան: 

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդած տվյալների, խմբի կազմում են Ту-154 մարդատար ինքնաթիռը, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ Су-34 ռմբակոծիչներ: 

Վերադարձող յուրաքանչյուր խմբի մեջ ընդգրկված կլինի ռազմա-տրանսպորտային Ту-154 կամ Ил-76 ինքնաթիռներ, որոնց միջոցով կփոխադրվեն ինժեներներատեխնիկական անձնակազմը, ավիացիոն ու նյութատեխնիկական ռեսուրսներ: Նրանց կհետևեն ռուսական տարբեր տեսակի ռազմական օդանավեր: 

Ինչպես հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին անսպասելի հայտարարություն է արել: Նա հանձնարարել է Սիրիայից դուրս բերել ՌԴ ԶՈՒ հիմնական մասը: Երկրի ղեկավարի կածիքով ռուսական զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը: