Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ Հալեպի իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ զոհվածը Գևորգ Մկրտչյանն է: Նա զոհվել է Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև «Շեյխ Նաժժար» շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում:

Հաղորդվում է, որ ԻՊ-ը վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում գրոհներ է ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքի դեմ։