ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է. այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումներն անհանգստացնում են։ «Մտահոգիչ են զոհերը՝ խաղաղ բնակչության շրջանում։ Մենք դատապարտում ենք ծանր հրետանու օգտագործումը»,-ասել է Ուորլիքը։

Նա հայտարարել է, որ համանախագահներն աջակցում են ցանկացած առաջարկի, որն ուղղված է կողմերի միջև համաձայնության ձեռքբերմանն ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։