Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից Եվրոպայի տարածքում նախապատրաստվում են ևս մի քանի ահաբեկչական հարձակումներ: Այս մասին տեղեկանում ենք CNN հեռուստաալիքից:

ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել։ Ըստ տեղեկությունների, թեև ահաբեկիչները չեն կարողացել իրականացնել մի քանի հարձակում, որոնց իրականացման մոտավոր ժամանակը և վայրը հայտնի է եղել, ԻՊ-ի կողմնակիցներն առանձնանում են ճկունությամբ` իրենց պլանների խափանման դեպքում:

Կան վկայություններ, որ նրանք շրջում են Եվրոպայով, սակայն դեռևս չեն կողմնորոշվել և նոր հարձակման հույս ունեն: