Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին: Երբեք մեր ժողովուրդը այսքան հզոր ու հերոսական չի եղել: Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակը այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել: Ես նորից պիտի ասեմ՝ հիացած եմ հայ զինվորի կամքով, արիությամբ, հայրենասիրությամբ: Հայ զինվորը սոսկալի ծանր դաս տվեց ադրբեջանցի զինվորին: Այս արկածախնդրությունը շատ ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: