ԼՂ հակամարտության շուրջ բազմակողմանի խաղ է գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը: Սակայն բարդ է հասկանալ, թե ինչ են ուզում այդ խաղացողները:

«Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Իսկ հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն Ադրբեջանը հերթական անգամ ստոր քայլ է արել»,- ասել է նա՝ անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցին:

«Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հայտարարում է, որ Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: