Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը փորձում էր սպառազինություններով մրցակցել արևմուտքի հետ: Մարդկանց կյանքի և առողջության հաշվին ատոմային ռումբի փորձարկումներ էին տեղի ունենում: 1954թ. սեպտեմբերի 14-ին Օրենբուրգի շրջանում՝ Տոցկ կոչվող վայրում, լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվում, որի ժամանակ պետք է ատոմային ռումբ փորձարկվեր: Զորավարժությանը մասկանցում էին 40 հազարից ավել զինծառայողներ, որոնք պայթյունից հետո պետք է հաղթահարեին այսպես կոչված «խոցման գոտին»: Այս տեսակ անմարդկային զորավարժության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ հայտվնեցին ռադիոացիոն ալիքի հարվածի տակ: Արդյունքում, հետագա տարիների ընթացքում նրանց գերակշիռ մասը մահացավ սրտանոթային ինֆարկտներից, քաղցկեղից և այլ հիվանդություններից: Տոցկի զորավարժության և նրա ողբերգական հետևանքների մասին տասնամյակներ շարունակ արգելված էր խոսել: Հասարակական շրջանակներում այս թեման սկսվեց քննարկվել Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո:

Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից: