«Վախկոտ և խղճուկ քաղաքականությունը հանգեցնում է պարտության։ Հայ ժողովուրդը փող ունի, բայց ցանկություն չունի այն ծախսել հայրենիքի պահպանման համար»,- այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը։ 

Էթնոհոգեբանը կարծում է, որ ցեղասպանության ոլորտում լավ են աշխատում պատմաբանները, իրավաբանները, բայց ոչ հոգեբանները, ինչը պակաս կարևոր չէ մեզ համար։ Պետք է հստակ տարբերել զոհի և ագրեսորի հոգեբանությունները, լինել քաջ, բայց միևնույն ժամանակ զգույշ։ 

Նա համոզված է, որ հայերի ցեղասպանությունը թուրքերի կողմից սկսվել է դեռ 1894թվականին՝ սելջուկ թուրքերի օրոք և շարունակվում է մինչ օրս։ Սխալ է անընդհատ շեշտելը 1915 թվականի ցեղասպանություն եզրույթը, քանի որ դա հայերի ցեղասպանության երկրորդ փուլի սկիզբն էր միայն։ Կեղծ է այն թեզը, թե թուրք ժողովուրդը չի մասնակցել հայերի ցեղասպանությանը, քանի որ կան փաստաթղթեր, որտեղ պարզ գրված է, թե ինչպես են հայ զինվորներին վերեւից գցում ներքեւ, իսկ թուրք կանայք դանակներով սպանում նրանց: 

Ըստ Նալչաջյանի Ռուսաստանը պրիմիտիվ և միամիտ քաղաքականություն է վարում, երբ իր  դարավոր թշնամու մասին ասում է, թե նրանք բարի ժողովուրդ են։ «Երբ վերջերս խոցվեց ռուսական ինքնաթիռ, թուրք սոցիոլոգներն անմիջապես հարցում անցկացրեցին և պարզվեց, որ թուրքերի 85%-ը հավանություն է տվել այդ քայլին:

Ալբերտ Նալչաջյանը խորհուրդ է տալիս ղեկավարներին հետևողական լինել զինվորների հայրենասիրական դաստիարակության հարցում։ Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ հայ զինվորը պետք է գիտակցի, որ գործ ունի ամենատականք ու սրիկա ազգի հետ։ Պետք է հայերը հստակ իմանան, որ թուրքը հայասպան է, դաժան, ագրեսոր և խաբեբա։