Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականի ուսուցման շրջանում անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման ինքնաթիռները շուրջ 20 հազար կիլոմետր են անցել «Կամխուտ», «Ալագյազ» և «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում, թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել Է շուրջ 200 ժամ:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող ապարատները կիրառվում են հետախուզական ստորաբաժանումների, զանազան վարժանքների ընթացքում զինծառայողների գործողությունների հսկման, ավտոմոբիլային և զրահատանկային շարասյուների ուղեկցման, ինչպես նաև հրետանային և տանկային հրաձգությունների ժամանակ կրակի ճշտման համար:

Մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում կիրառվել են «Օռլան-10», Լեեր-3», «Գրանատ-1» և «Զաստավա» ինքնաթիռներ, «Նավոդչիկ-2» և «Օռլան» արդի համալիրներ, որոնք ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են 2015 – 2016 թվականներին: