«Հայկական ժամանակ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։

Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաև շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող երեք երկրներից։ Ի դեպ, շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը երեկ քննարկվել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Վիեննայամ սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման առանցքային հարցերից մեկը հենց սա է լինելու:

Ավելի մանրամասն կարդացեք թռրթի այսօրվա համարում: