Հայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոԷլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվում են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ միավորման ռադիոԷլեկտրոնային պայքարի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն «Ինֆաունա» ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի համալիրների մարտավարական-տեխնիկական, հատուկ և ընթացային բնութագրերը:

«Ինֆաունա» համալիրների գործարկումները պարապմունքների ժամանակ «Նավոդչիկ» և «Օռլան» անօդաչու թռչող ապարատների համալիրների կիրառմամբ կսովորեն իրականացնել անօդաչուների որոնում և կալանում: