Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Համագործակցության համար այլ արդիական խնդիրների լուծմամբ, հայտնում է բելառուսական belta.by-ն։ Բելառուսի նախագահն այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոյի կարծիքով՝ Խորհրդի նիստը հնարավորություն է տալիս առավել բաց քննարկելու այն խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ» է ԱՊՀ-ն. իրադրությունը Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում։

«Եթե մենք դրանք չտեսնենք, այդ հիվանդությունները չբուժենք, մենք կխորացնենք դրանք: Պետք է պայմանավորվել։ Մենք նույն նավակի մեջ ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, չի սպասում»,-ասել է Բելառուսի նախագահը։