Ապրիլյան քառօրյա պատերազմը անդառնալի հետք թողեց յուրաքանչյուր հայ մարդու սրտում: Հանուն հայրենիքի, հանուն մեզ զոհվեցին բազմաթիվ քաջեր, ում ընտանիքների բարեկեցության ապահովման հարցն այսուհետև պետք է լինի ողջ հայության խնդիրը: Եվ մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն իրենց երախտագիտությունը հայտնելու զոհված զինվորի ընտանիքին շատ են:

Մասիս քաղաքի զոհված զինվորների ՝ Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի և Ասատրյան Աղասի Սարմենի ընտանիքներին օգնության ձեռք է մեկնել ՌԴ ք. Վոլոգդայի բնակիչ բարերար Գագիկ Համբարձումի Հովհաննիսյանը: Զինվորների հարազատները ցանկանում են ևս իրենց շնորհակալությունն ուղղել բարերարին: