Երեկ հրեական պետության ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին,որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեփական կառավության դիրքերն ավելի ամրապնդելու համար երկրի պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել է "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանին,ով հայտնի է իր հակահայ քաղաքականությամբ և շատ սերտ կապերով Իլհամ Ալիևի վարչակազմի հետ...Մեկ տարի առաջ՝2015 թ-ի մայիսին երկրում տեղի ունեցած պառլամենտական ընրություններում անհաջողություն կրելուց հետո՝"Մեր տունն Իսրայելն է" կուսակցությունը ստացել էր ընդամենը 6 մանդատ, երկրի արտաքին գործերի նախարար Լիբերմանը չցանկանալով դառնալ նոր կոալիցիայի անդամ լքեց իր պաշտոնը...Հիմա,մեկ տարի անց,Ավիգդոր Լիբերմանը հետ է վերադառնում Նեթանյահուի կառավարություն՝ արդեն ՊՆ նախարարի պաշտոնում...Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով ներկայիս ՊՆ նախարար Մոշե Յաալոնն արդեն տեղեկացվել է,որ ազատվելու է պաշտոնից..."Կուրսոր" պարբերականի տվյալներով Ավիգդոր Լիբերմանն արդեն հայտնել է,որ համաձայն է դառնալ Իսրայելի պատմության ամենաաջակողմայն կառավարության անդամ...Լիբերմանի Իրսայելի ՊՆ ղեկավար դառնալու փաստը հրճվանք է առաջացրել Բաքվում...Ազերիական ԶԼՄ-ները չեն թաքցնում իրենց գոհունակությունն այն փաստից,որ Ադրբեջանին 4,5 միլիարդ դոլլարի զենք վաճառած հրեական պետության պաշտպանության նախարար է դառնում "իրենց մարդը" Երուսաղեմում..."Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակելի են...Առանց կասկածի նրանք կշարունակեն զարգանալ...",-haqqin.az-ին մեկնաբանել է Ադրբեջանի "ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ" Ա.Լիբերմանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում Քնեսեթում "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության խմբակցության պատգամավոր Սոֆա Լանդվերը,որը ևս հայտնի է իր հակահայ հայտարարություններով...Լիբերմանի Իսրայելի պաշտպանության նախարարի նշանակումով էլ ավելի կարող է սերտանալ Բաքվի և Թել Ավիվի ռազմական համագործակցությունը,որի հնարավորության մասին հայտնել է իսրայելական "Նատիվ" հատուկ հետախուզական գործակալության նախկին ղեկավար Յակով Կեդմին...
Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Բաքուն Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ կիրառեց նաև իսրայելական նորագույն զինտեխնիկա,հատկապես՝ԱԹՍ-ներ և դրանց "Կամիկաձե" տարբերակները...Պաշտոնական Բաքուն հմտորեն օգտագործում է իր իսրայելցի բարեկամներին,այդ թվում նաև Ավիգդոր Լիբերմանին,հրեաների մեջ հակահայ քարոզ տանելու և Անկարայի հետ համատեղ Հայոց ցեղասպանության ընդունման դեմ պայաքրելուն այն երկրներում,որտեղ հրեաները ունեն մեծ դիրքեր տնտեսական և քաղաքական ոլորտներում...

Հ.Գ.Թե ինչ է իրենից ներկաացնում Լիբերմանի ղեկավարած "Մեր տունն Իսրայելն է" կուսակցությունը, կարելի է դատել այս տարվա փետրվարին Քնեսեթում տեղի ունեցած սկանդալով...News.ru-ի փոխանցմամբ՝ "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության անդամ Ռոբերտ Իլատովի "Օտարերկրյա գործակալների մասին" օրինագծի քննարկման ժամանակ "Մերեց" կուսակցության առաջնորդ Զաավա Գալիոնը սուր քննադատության է ենթարկել օրինագիծը՝ վիրավորելով այն ներկայացնող կուսակցությանը...Մասավորապես նա հայտարարել է, որ "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության ներկայացուցիչները Ադրբեջանի կառավարության լրտեսներն են, որից արտոնություններ են ստանում...Նրա խոսքով՝ արտգործնախարար լինելու տարիներին Ավիգդոր Լիբերմանը պաշտպանում էր ընկերությունների շահերը, որոնք պատկանում էին Ադրբեջանի կառավարությանը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: