Բրիտանական Mirror-ի տեղեկություններով "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանված է...Թերթի տեղեկություններով Ալ-Բաղդադին սպանվել է հունիսի 10-ին ԱՄՆ-ի օդուժի կողմից Ռաքքայի ռմբակոծման ժամանակ...Իրաքյան "Ալ-Սումարիա" հեռուստաընկերության տեղեկություններով էլ Ալ-Բաղդադիի շարասյունը ռմբակոծման է ենթարկվել Իրաքի և Թուրքիայի սահմանագոտում,որի հետևանքով "Իսլամական Պետությոան" պարագլուխը և նրա շրջապատից մի քանի հոգի ծանր վիրավորվել էին...Սակայն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չհաստատեցին այդ տեղեկությունները...

Հ.Գ.Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանության մասին տեղեկություններն առաջին անգամ չէ,որ հայտնվում են ԶԼՄ-ներում... Հուսանք,որ այս անգամ այս տեղեկությունը կհամապատասխանի իրականությանը...Ահաբեկիչ Ալ-Բաղդադին բավական երկար ողջ մնաց...Նրա նմաններին օգտագործում են և շատ արագ վերացնում՝թաղելով նաև այն վտանգավոր ինֆորմացիան նրանց տերերի մասին,որին ահաբեկիչների պարագլուխները տիրապետում են...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: