«Մարիա’մ, դու ամեն ինչի պիտի պատրաստ լինես, դու ամեն ինչ հաղթահարել ես, մենք երկու բալիկ ունենք, դու իրենց հետ պիտի ապրես». կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված պատգամն էր:

Հակառակորդի ձեռնարկած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ կապիտանն իր պարտքը պիտի համարեր զինվորների մոտ շտապել, քանզի վտանգված էր թե նրանց կյանքը, թե երկրի սահմանը…