Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստի ընթացքում հարցաքննվում էր գործում կարևոր վկա Կարեն Բաղրամյանը: Նա դեպքի օրը մյուս վկաների հետ եղել է սենյակում։ Կարենը հայտարարեց, որ քնած է եղել, արթնացել է Հայկազի «ա՜խ վանկարկումից։ Տեսել և լսել է, որ Հայկազին հարվածում են, հայհոյում։