Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ԱԳ նախարարները նաև կքննարկեն «հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի իրադրության լույսով»: