Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է. «Հատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձևաչափով» աշխատանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ հաշվի առնելով գերմանացի նախարարի այցը Երևան և Բաքու՝ որպես ԵԱՀԿ համանախագահող»:

Նշվում նաև, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: