«Lուրջ ուշադրություն է դարձվել միջազգային անվտանգությանը՝ հաշվի առնելով այն, որ նման խնդիրներից մեկն ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության վրա, լրջորեն ազդում է կայունության վրա, դա Ղարաբաղի հակամարտության խնդիրն է, ուստի, հարցը ԱԳ նախարարների կողմից քննարկվել է, ընդունվել է հայտարարություն»:

Այս մասին Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության համար առաջնային է ահաբեկչության դեմ պայքարը: Միջազգային անվտանգության հարցը, Բորդյուժայի խոսքով, ևս քննարկվել է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ նիստը դիտարկում են որպես նոր որոշումների ընդունում ու նախապատրաստական փուլ՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա Հայաստանում: