Հուլիսի 5-ին, թուրքական ժամանակով ժամը 17:30-ին Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի Գիրեսուն նահանգում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ութ մարդ:

S-70 ուղղաթիռում եղել է 15 մարդ, այդ թվում տարածաշրջանի ժանդարմերիայի հրամանատար Մուստաֆա Դողրուն, տարածաշրջանի ոստիկանության հրամանատար գնդապետ Ունալ Բեհանը, նահանգային ժանդարմերիայի հրամանատարի տեղակալ լեյտենանտ գնդապետ Սաադեթթին Շահինը, ժանդարմերիայի սերժանտ Ջեմալեթթին Ջոբանը, ժանդարմերիայի հատուկ նշանակության մասնագիտացված սերժանտ Ադեմ Կարան , օդաչու կապիտան Հիլմի Օզերը, օդաչու լեյտենանտ Յուքսեք Կանդեմիրը և ժանդարմերիայի տեխնիկ ենթասպա Մուհամմեդ Բեդեքը: Մնացած անձիք եղել են բարձրաստիճան սպաների կանայք և երեխաները՝ երեք երեխա: Ուղղաթիռը վթարի է ենթարվելԳիրեսուն նահանգում, Թոհումլուք լեռներում, Ալուջրա բնակավայրի մոտակայքում:

Զոհվածների մեծ մասը բարձրաստիճան սպաներ են: