Նիցցայի ահաբեկչության ժամանակ երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային, «Ռադիոլուրին» պատմել է դեպքերի ականատես Սյուզան Մխիթարյանը (Դավթյանը)։ Նա նշել է, որ զոհվածը Հայաստանից էր։

Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։ «Հրավառությունից անմիջապես հետո մեծ բեռնատարը փողոցից դուրս եկավ եւ մխրճվեց բազմության մեջ։ Ոստիկանությունը կրակում էր, որ այն կանգնեցնի։ Մենք հասցրեցինք մտնել մոտակա ռեստորանը եւ փրկվել»,- «Ռադիոլուրին» այսօր Նիցցայի ողբերգության մասին մանրամասներ է հայտնել այս քաղաքում բնակվող Սյուզանը։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: