«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ համոզի Իրանին՝ չդիմադրի ռուս խաղաղապահներին շփման գծում՝ Իրանի սահմանին տեղակայելու հարցում, ինչին Իրանը կտրականապես դեմ է։ «Իրանը երբեք չի համաձայնի»,– ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։ «Ռուսաստանի ջոկերն այս խաղում այն է, որ Կասպրչիկի՝ ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի առաքելության ընդլայնումը, ըստ Ռուսաստանի, կնշանակի պրո-ՆԱՏՕ-ական կոնտինգենտի առկայություն շփման գծում, և վատի ու վատթարագույնի միջև, Իրանը ճիշտ կանի, որ նախընտրի իր «մշտական բարեկամ» Ռուսաստանին», սակայն կարծում ենք՝ Ռուսաստանին չի հաջողվի համոզել Ռոհանիին այդ հարցում»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Բաքվում Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախատեսված։ Իսկ մինչ այդ հանդիպումը Ռուսաստանը «բլիթ» դրեց Իրանի սեղանին՝ 2.5 միլիարդ արտահանման վարկի տեսքով»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: