«Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Ինչպես տեղեկանում ենք CNNTurk-ից, նա հայտարարել է, թե ոչ մի տեղ չի գնում և մնալու է ժողովրդի կողքին: Նա նշել է, որ F-16 տիպի կործանիչները Թուրքիան ձեռք է բերել թշնամիների դեմ օգտագործելու համար, սակայն հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները կարծում են, որ կարող են դրանք օգտագործել այժմ:

Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար ձերբալվել են 1563 զինվորական: Այս մասին հայտնել է պետական պաշտոնյան France Press-ին: