Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված զինվոր Դավիթ Գրիգորյանի՝ (հայտնի որպես ժպտացող զինվոր) բժիշկ Մկրտիչ Գինոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե Դավիթ Գրիգորյանն ինչպես է ազատ քայլում՝ պրոթեզներով։

Զինվորը «ժպտացող» մականունը ստացավ սոցցանցերի օգտատերերի կողմից: Անգամ երկու ոտքը մարտի դաշտում կորցնելուց հետո նա բոլոր լուսանկարներում ժպտում էր:

«Հայզինվոր»-ի հետ զրույցում Դավիթն ասել էր. «Մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի-տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից….Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես»: