Նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 11 պայթյուն է որոտացել Թաիլանդի Սիամական ծոցի արևմտյան ափին` Հուահին հանգստավայրում, տուժել է 11 մարդ, այդ թվում` արտասահմանցի զբոսաշրջիկներ։