Քառօրյա պատերազմի ժամանակ արկի պայթյունից ձախ ոտքի շրջանում բեկորային վիրավորում ստացած զինծառայող Արամ Աբրահամյանը 4 ամիս անց արդեն կարողանում է քայլել։ Երկու վիրահատություններից, վերականգնողական բուժումներից հետո, գոհ է ապաքինման ընթացքից։