Երգչուհի Ալլա Լևոնյանը «Մենք հավերժ ենք» երգը նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քառօրյա պատերազմը մեր բոլորի կյանքում թողեց ցավալի և անջնջելի հետք: Հավերժ լույս,փառք ու պատիվ մեր զինվորներին՝ մեր եղբայրներին… Հավերժության գաղափարը միշտ ՀԱՅ ժողովրդի հետ կլինի: Սիրելինե՛րս, ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը` «Մենք հավերժ ենք»…»: