Ադրբեջանի ոստիկանությանը արաբ տուրիստների վերաբերյալ տրվել են հատուկ հանձնարարություններ։

Ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներին հանձնարարություններ են տրվել պարզել Պարսից Ծոցի երկրներից Ադրբեջան ժամանած տուրիստների անձնագրային տվյալները, ինչպես նաև կազմել հյուրանոցներում բնակվող արաբների ցուցակները։ Անձնագրային տվյալների հետ մեկտեղ իրավապահ մարմիններին հետաքրքրում են նաև արաբների շարժի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները։

Քանի որ կան լուրջ կասկածներ, որ Ադրբեջան ժամանած արաբ տուրիստների մի մասը կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ՝ ստացված բոլոր տվյալները ոստիկանության կողմից ուղարկվում են հատուկ ծառայություններին։

Sputnik․ Ադրբեջանի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար և ազգային անվտանգության հարցերով մասնագետ Սուլհադդին Ակպերը նշել է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել զբոսաշրջությունը։ Մասնագետը նշել է նաև, որ խթանելով զբոսաշրջությունը, Ադրբեջանը մեծ ռիսկի է դիմում, բարդացնելով ազգային անվտանգության խնդիրների լուծումը՝ կապված ահաբեկչությունների հնարավոր սպառնալիքների կանխարգելման հետ։
Դեռևս 2000-ական թվականների սկզբին, Ադրբեջանում ի հայտ են բերվել և փակվել կարիքավոր ընտանիքներին օգնելու պատրվակով ռադիկալ իսլամի գաղափարախոսություններ տարածող մի քանի այսպես կոչված «բարեգործական» կազմակերպություններ։ Չնայած 90-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը երկրից մի շարք կասկածելի կազմակերպություններ է արտաքսել, այնուամենայնիվ, Ադրբեջանի բնակչության մի մասը դավանում է Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի և ԱՄԷ կողմից պաշտոնապես ճանաչված սալաֆիզմը...

Տեղեկության սկզբնաղբյուր՝ «sputnik.az»..

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից: