Այսօր առավոտյան ներկայիս Թուրքիայի Վան նահանգում բախումներ են տեղի ունեցել PKK-ի զինյալների և թուրք ուժայինների միջև: Բախումների հետևանքով թուրքական կողմը կրել է լուրջ վնասներ: PKK-ն հարձակում է գործել Վանում տեղակայված զորամասի վրա, պայթեցվել է զորամասի ավտոպարկը, ճաշարանի շենքը: Հարձակման հետևանքով թուրքական կողմն ունի ավելի քան 25 զոհ, սակայն պաշտոնապեսդեռևս հայտարարել են ութ զոհի և նույնքան վիրավորի մասին: Քրդական կողմն ունի վեց զոհ և տասնմեկ վիրավոր: Զորամասին օգնության են հասել թուրքական ռազմական ուղղաթիռները:

Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: