ՌԴ նախագահ Վ.Պուտինը լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է,որ պաշտոնական Մոսկվան տեղյակ է եղել Անկարայի Սիրիայի տարածք զորքեր մտցնելու մասին..."Մենք հասկանում էինք ուր են տանում գործընթացները...Մեզ համար ոչ մի անակնկալ չկար...Դրա համար մենք ունենք ԱԳՆ և հատուկ ծառայություններ,որպեսզի քիչ անակնկալների հանդիպենք...",-ասել է Պուտինը...

Հիշեցնեմ,որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս ներխուժեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո...Այստեղից հետևություն...Պուտինը ոչ թե միայն տեղյակ է եղել,այլև իր "դաբրոն" է տվել Էրդողանին այս ագրեսիան իրականացնելու համար...

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին ՌԴ նախագահը մի շատ տարօրինակ արտահայտություն է արել..."Ինչպես գիտեք Թուրքիայում ձերբակալվել են մեր օդաչուների վրա կրակողները...Ինչպես պարզվեց,նրաք գործել են առանց իշխանությունների թույլտվության...",-հայտարարել է "միամիտ" Վլադիմիր Վլադիմիրին...Հետաքրքիր է,տեսնե՞ս ինքը՝Պուտինը հավատում է իր ասածին...Կամ, եթե նույնիսկ այդպես է եղել,ապա ինչն էր պատճառը,որ այդ ամենը բացահայտելու համար յոթ ամիս պահանջվեց...Երևի համապատասխան քավության նոխազ չկար ի դեմս Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների...

Ռուս-թուրքական սիրախաղը սեփական հասարակություններին հրամցնելու համար և՛Էրդողանը,և՛ Պուտինը ինջնում են պրիմիտիվության ամենացածր մակարդակի...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: