Այսօր Բաքվում նորակառույց №311-րդ դպրոցի բացման արարողությանը մասնակցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել...Մոռանալով,որ նա ընդամենը դպրոցի բացման արարողության է մասնակցում,այլ ոչ թե ինչ-որ միջազգային ֆորումի,Ադրբեջանի բռնապետը բավական մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը և նշել,որ ոչ մի ուժ չի կարող նրան շեղել իր ընտրած ուղղուց..."Այսօր Ադրբեջանն աշխարհի հզորագույն երկրների շարքում է...Մենք ոչ մեկից օգնություն չենք ստանում և դրա կարիքը չունենք...Մեր նպատակն է՝անկախությունը,ժողովրդի ազատությունը և բարեկեցությունը...Սակայն կան օտար շրջանակներ,որոնք ցանկանում են մեզ իրենց պայմանները թելադրել...Նրանք ցանկանում են կոտրել ադրբեջանցի ժողովրդի կամքը և օգտագործել Ադրբեջանի նման հզոր պետությանը սեփական նպատակներով...",-շարունակել է իր դեմագոգիան Իլհամ Ալիևը...Հիշեցնեմ,որ մեկ շաբաթ առաջ ամերիկյան "The Washington Post"-ում հրապարակված Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի և "ՄակՔեյնի" անվան մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դևիդ Քրամերի՝"Ժամանակն է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկի" հոդվածը շատ մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում...Հիմա էլ Կոզլարիչին և Քրամերին որոշել է պատասխանել հենց ինքը՝մեծն Իլհամը...Զարմանալի է,որ աշխարհի "հզոր" երկիր Ադրբեջանն այսքան նյարդային է արձագանքում ինչ-որ խղճուկ ամերիկացի նախկին դիվանագետների հոդվածին...Հզոր երկրներում այսպիսի հոդվածները նույնիսկ չեն էլ նկատում...Երևում է,հզորագույն Ադրբեջանի ցմահ նախագահ Իլհամ Ալիևը վախենում է ԱՄՆ-ից...Բացի այդ հիշեցնեմ,որ ոչ մեկից կախում չունեցող Ադրբեջանն ամեն տարի ջանք չի խնայում,որպեսզի Կոնգրեսում օտար երկրներին օգնության հաստատման ժամանակ ավելացնի Վաշինգտոնից Բաքվին տրամադրվող ֆինանսական օգնությունը...
Սակայն Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ պահվածքը հակառակն է ապացուցում...Ապշերոնյան բռնապետ Ալիևի վախն ու հիստերիկ արձագանքը ցույց են տալիս Ալիևի խոցելիության աստիճանը...

Կյանքում ՀԱՎ,իսկ twitter-ում ՄՐՐԿԱՀԱՎ Իլհամ Ալիևը հիմա էլ հզորագույնների շարքին է դասում նավթի ներարկիչին նստած իր սուլթանությունը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: