Թուրքիայի ազդեցությունը կրող «Սիրիական ազատ բանակ» կառույցի կազմում հանդես եկող «Ահրար ալ-Շարկիա» խմբավորման զինյալները վտարում են Թուրքիայի տարածքից Հալեպի հյուսիսային ալ-Ռայի բնակավայր ներթափանցած շուրջ 3 տասնյակ ամերիկացի հատուկջոկատայիններին, որոնք այստեղ էին անցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող երկրորդ խոշոր քաղաքի՝ ալ-Բաբի «ազատագրման» գործողությունը համակարգելու նպատակով: «Խոզեր, անհավատներ, խաչակիրներ», «Մենք ձեզ կոչնչացնենք», «Ամերիկացիների և քրիստոնյաների համար տեղ չկա մեր կողքին» և նմանատիպ այլ սպառնալից բնորոշումներ են հնչել սիրիացի ապստամբների կողմից ամերիկացի զինվորականների հասցեին...
Նման երևույթներն առնվազն մտածելու լուրջ պատճառ պետք է հանդիսանան սիրիական ընդդիմադիրների գործողությունները համակարգելու միջազգային պարտավորություն ստանձնած պաշտոնական Վաշինգտոնի համար...

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: