Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից կրակված արկերն են՝ Սմերչ և Գռադ: Երկուսն էլ չեն հասել իրենց նպատակին և սրանք այն երկուսն են, որը ես եմ հասցրել նկարել, իսկ սրանց նման շատ կային այդ ժամանակ Արցախում:

Առաջին նկարը Սմերչի արկն է: Այս արկի պայթյունը շատ մեծ վնասներ է հասցնում շրջակայքին, բայց սա մխրճվել է ասֆալտի մեջ ու չի ի ուրախություն մեզ չի պայթել: Հաջորդը Գռադի արկն է, որը նորից ոչ պակաս վնասներ է հասցնում շրջակայքին՝ մխրճվել է նույն ասֆալտի մեջ, դեֆոռմացվել ու նորից իր առաքելությունը ի ուրախություն մեզ չի կատարել:

Այդ ժամանակ Ադրբեջանը սկսեց մեղադրել Ռուսաստանին, որ իրենց անպիտան արկեր են վաճառել: Ռուսաստանը պնդեց, որ անպիտանը ադրբեջանցի զինվորն են, որ այսքան տարիների ընթացքում չեն սովորել տվյալ զինատեսակից ճիշտ կրակ արձակել, իսկ Ռուսաստանը նրանց վաճառել է միայն զենքը, ոչ թե նաև կրակողները: Վերջին եկան ընդհանուր եզրահանգման՝ անպիտան եղել են զինվորները:

Այս արկերին հավասար պատասխան է տրվել, դեռ մի բան էլ ավել: Մեր կրակած արկերի մեծ մասը հասել են իրենց նպատակին: Ոչ մի արկ այսպիսի խայտառակ տեսք չի ստացել: Մեր պատերազմի աստվածները՝ հրետավանորները, իրենց պարտքը իդեալական են կատարել: Հիմա նրանք արժանի են Սեպտեմբերի 21-ին զորահանդեսին: Զորահանդեսի ժամանակ անցնելու են նաև այն զինատեսակները, որոնցով թշնամուն լռեցնում են մեր տղերքը:

Եվ հավատացեք դրանք լապատկաներ չեն...

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: