Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը երկար-բարակ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում անդրադարձել է նաև Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտություններին..."Կրկին պահպանվում է այն վտանգը,որ Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները կթևակոխեն տաք փուլ",-Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները...Այսինքն,Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը սպառնում է միջազգային կազմակերպություններին,և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,որ կրկին կարող է սրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում,ինչպես դա արեց այս տարվա ապրիլի սկզբին...Քանի որ Թուրքիան իրեն բավական զուսպ է պահում աբխազական և հարավօսական հակամարտությունների պահով՝փորձելով չզայրացնել ՌԴ-ին,ապա Էրդողանի այս սպառնալիքն ուղղված է Հայաստանին և Արցախին...

Բացահայտված փաստ է,որ այս տարվա ապրիլի սկզբին Իլհամ Ալիևի ագրեսիան Արցախի նկատմամբ իրականացվել էր հենց Անկարայի գիտությամբ և հովանավորությամբ,որն արտահայտվեց և՛դիվանագիտանակն,և՛ ահաբեկիչների մատակարարման տեսքով...Արցախի դեմ հարձակումը սանձազերծելիս էլ ազերիների առաջնորդը գտնվում էր ոչ թե հարազատ մայրաքաղաքում,այլ Անկարայում...Իսկ մինչ Արցախի վրա հարձակվելը բազմաթիվ ազերի և թուրք պաշտոնյաներ և զինվորականներ փոխադարձ այցեր էին կատարում համապատասխանաբար Անկարա և Բաքու...Հիշեցնեմ,որ սեպտեմբերի սկզբին Չինաստանի Խանչժոույում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինը բացեիբաց մեղադրել էր իր թուրք գործընկերոջը Արցախի հակամարտության գոտում իրավիճակի սրման համար՝ապակառուցողական և վտանգավոր բնութագրելով Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ-ի հարցի վերաբերյալ...Երկու շաբաթ անց Թուրքիայի նախագահը "թագավորացրեց" Պուտինի խոսքերը և այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից սպառնաց Արցախին,որ անհրաժեշտության դեպքում "սառեցված" հակամարտությունը կվերածի "տաքի"...

Հ.Գ.Էրդողանի սպառնալիքները պատահական չէ,որ արվեցին սեպտեմբերի 20-ին...Վաղը մենք նշում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը..."Իսկանդեր","Տոպոլ-Մ" և այլ զինտեխնիկան,որը հայտնվելու է Երևանի Հանրապետության հրապարակում ամսի 21-ի ռազմական շքերթին շատ են անհանգստացրել Բաքվին և Անկարային...Բաքվից հնչող սպառնալիքներին գումարվեց նաև Էրդողանի սպառնալիքը...

Ապրիլյան կարճատև պատերազմի դասերը հաշվի առնելով մենք պետք է զգոն լինենք և պատրաստ ամեն տեսակ սադրանքների...

Ի դեպ,շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: