Ադրբեջանում հին ավանդույթ է...Երբ Իլհամ Ալիևը ինչ-որ կարևոր բան է ուզում ասել ժողովրդին,ապա այն անում է ուրիշների "բերանով"...Նրանց միջոցով զոնդաժ է անում և ճշտում հասարակության կարծիքը,իսկ հետո նոր արդեն ինքն է արտահայտվում...Այդ քաղաքականությունը Իլհամ Ալիևը կիրառում է թե՛ ներքին,թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում...Օրինակ,երբ պետք էր դժգոհություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից կամ դրա ձևաչափի փոփոխության մասին էր բարձրաձայնվում,ապա սկզբից այդ մասին խոսում էին Ալիևի կողմից հովանավորվող քաղաքական գործիչները,իսկ հետո այդ հարցին անդրադառնում էր Ադրբեջանի ԱԳՆ-ն...

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սպասվում է հանրաքվե,որտեղ ազերիները պետք է "այո" կամ "ոչ" ասեն Ալիևյան նոր Սահմանադրությանը,որով Իլհամ Ալիևը կդառնա սուպեր նախագահ՝բավական մեծ լիազորություններով...Եվ ահա,Ալիևի կողմից ստեղծված ֆեյք՝Ադրբեջանի Միացյալ Ազգային Ճակատ կուսակցության առաջնորդ Ղուդրաթ Հանանգուլիևը APA-ին տված հարցազրությում ոչ միայն անդրադարձել է վաղը սպասվող հանրաքվեին,այլև դրանից հետո սպասվող գործընթացներին..."Ինքնուրույն" մտածող Հասանգուլիևի կարծիքով Ադրբեջանի տնտեսությունը ոտքի հանելու համար անհրաժեշտ է 2-3 տարի..."Այդ ժամանակը համընկնում է հաջորդ նախագահական ընտրությունների հետ...Ես չեմ կարծում,որ երկրի իշխանությունները այդ պահը հաշվի չեն առել...Ես կարծում եմ,որ մեծ է հավանականությունը,որ կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ",-եզրափակել է իր խոսքը Ալիևի գրպանային կուսակցության ղեկավարը...

Ադրբեջանի սուլթան Իլհամը համարելով Սահմանադրության բարեփոխման հարցը լուծված,մտածում է թե ինչպես կարող է էքստերն կարգով ստանալ սուպեր նախագահի լիազորությունները՝չսպասելով հաջորդ նախագահական ընտրություններին,որոնց դեռ 3 տարի կա...Հասարակության զոնդաժն արդեն սկսվել է...Հասանգուլիևը "բացումն" արեց...
Այսպիսով կարելի է ենթադրել,որ հաջորդ տարի մեր արևելյան հաևանների մոտ տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: