Թերաժեքության և "հին չլինելու" բարդույթով տառապող մեր արևելյան քոչվոր հարևանները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մի քանի ժամով Բաքու այցը օգտագործելու են ինչ-որ մի բանում հայերին "վնասելու" համար...Ազերիական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են,որ Բաքվում կայանալիք պատարագից հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Սալեզիան միաբանություն,որտեղ կհանգստանա և կճաշի...ТАСС-ին հղում անելով ալիևյան ԶԼՄ-ները հաղորդում են,որ պապին կհյուրասիրեն իտալական պաստա և ադրբեջանական տոլմա...Ստրկամիտ Ալիևի ստրկամիտ լրատվամիջոցների համար շատ կարևոր է ТАСС-ին հղում անելը...Ըստ նրանց,եթե այդ լուրը հաղորդում է ТАСС-ը Մոսկվայից,ապա դա ճշմարտություն է և տոլման իրոք ադրբեջանական է...

Հիշեցնեմ,որ ТАСС-ի փոխտնօրենն է նախկին բաքվեցի և թրքասեր Միխայիլ Գուսմանը,որը երբեք չի թաքցրել,որ իր պաշտոնը նաև օգտագործում է Բաքվին հաճոյանալու համար՝ադրբեջանցիների հրամցրած ապատեղեկատվությունը ТАСС-ով տարածելով...

Համոզված եմ,որ Ֆրանցիսկոսին տոլմա կերակրելու բարդ պարտականությունը Իլհամը վստահելու է իր տիկնոջը՝Մեհրիբանին,որը հաճախ է լինում Վատիկանում՝իբրև բարեգործական ծրագրեր իրականացնող...Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ էր մատուցել,ադրբեջանական ԶԼՄ-ները նրան մեղադրում էին Մեհրիբանի բարեգործությունները չգնահատելու և անշնորհակալ լինելու մեջ...Պապին նույնիսկ հարբեցող և այլասերված էին ներկայացնում...Իսկ հիմա էլ տոլմա են կերակրելու,որն ԱՎԵԼԻ հին է քան Ադրբեջան պետությունը...

Հ.Գ.Տեսնես ե՞րբ են Բաքու ժամանող հյուրերին կերակրելու ադրբեջանական խաչապուրի կամ պելմեններ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: